Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն գերմանական «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լայնածավալ պատերազմի։
«Ես չեմ վախենում ռուսական զորքերի դեմ կռվելուց, մենք պատրաստ ենք նաև լայնածավալ պատերազմի սցենարին, բայց չենք ցանկանում պատերազմ, մեզ խաղաղություն է պետք, և մենք պայքարում ենք եվրոպական արժեքների համար», - ասել է Պորոշենկոն։
Այժմ ուկրաինական ուժերը շարունակում են կռվել ռուսամետ անջատականների դեմ Դոնեցկի շրջակայքում։
Ուկրաինայում հակամարտության ընթացքում սպանվել է ավելի քան 4 հազար մարդ: