Մատչելիության հղումներ

Պուտինը լքել է G20-ի գագաթնաժողովը մինչև փաստաթղթերի ստորագրումը


Վլադիմի Պուտինը G20-ի գագաթնաժողովը լքելիս, 16-ը նոյեմբերի, 2014թ.
Վլադիմի Պուտինը G20-ի գագաթնաժողովը լքելիս, 16-ը նոյեմբերի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքել է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքը, որտեղ անցկացվում էր G20-ի գագաթնաժողովը, մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը, հայտնում է France-Presse գործակալությունը։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ առավոտյան հրավիրված ասուլիսի ժամանակ Պուտինը բացատրել է, թե ինչու չի մասնակցում G20-ի ղեկավարների աշխատանքային նախաճաշին և խնդրել է «շահարկումներ չանել» այդ թեմայի շուրջ։

«Որպեսզի ոչ մի շահարկում չլինի, ես չեմ գնացել ընդհանուր նախաճաշին, բայց այնտեղ է մեր ֆինանսների նախարարը։ Մենք այստեղից մինչև Վլադիվոստոկ պետք է 9 ժամ թռչենք, ևս 9 ժամ՝ մինչև Մոսկվա։ Դեռ պետք է տուն հասնել և երկուշաբթի աշխատանքի գնալ, դեռ 4-5 ժամ էլ՝ քնել», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ավստրալիայի վարչապետն ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը, «այնպես որ, այստեղ այլ նկատառումներ լինել չեն կարող»։

"Дождь" հեռուստաընկերության փոխանցմամբ՝ G20-ի աշխատանքը Պուտինը «կառուցողական» է անվանել։

Լրատվամիջոցների հաղորդում էին, որ Պուտինի այցը Ավստրալիա ուղեկցվել է մի շարք սկանդալներով։ Մասնավորապես, ըստ հրապարակումների, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հորդորել է Պուտինին ներողություն խնդրել «Բորինգի» հետ կապված միջադեպի համար, իսկ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խնդրել է «դուրս գալ Ուկրաինայից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG