«Ադրբեջանական բանակը հետագայում ևս կանխելու է հայկական զինված ուժերի սադրանքները», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարի հայտարությունները հնչել են Շամխորում, որտեղ Ալիևը մասնակցել է 3-րդ բանակային կորպուսի շտաբի նոր շենքի բացմանը:
Շամխորում Ալիևին ուղեկցել է նաև Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: