Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հիշեցրել է կողմերի ստանձնած պարտավորությունները


Ռուսաստանը անհանգստացած է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններով և հիշեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պարտավորվածության մասին։ Այս մասին այսօր, «Ռեգնում»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ քայլերից, որոնք ուղղված են լարվածության աճին, և հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը հակամարտության խաղաղ կարգավորման լուծումը գտնելու իրենց պարտավորվածության մասին, որը նրանք հանձն էին առել Սոչիի, Նյուփորթի և Փարիզի հանդիպումներում»,- ասել է Լուկաշևիչը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ինքնաթիռի խոցման փաստը։

Լուկաշևիչը նաև նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է նոյեմբերի 12-ին հրապարակված Մինսկի խմբի դիրքորոշման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG