Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ:

Սերժ Սարգսյանը իջնում է ուղղաթիռից Ստեփանակերտի օդանավակայանում, 13-ը նոյեմբերի, 2014թ․
Սերժ Սարգսյանը իջնում է ուղղաթիռից Ստեփանակերտի օդանավակայանում, 13-ը նոյեմբերի, 2014թ․

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և Զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա Զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:

Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Մինչ այդ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG