Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ մեծամասշտաբ օպերատիվ զորավարժություններ են սկսել։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը։
Զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի օդային պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության և սահմանապահ ծառայությունները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, մարտական զորավարժություններին ընդգրկված է ավելի քան 5000 մարդ, մոտ 40 ռազմանավ և մոտորանավակ, 58 հրթիռային և հրետանային միավոր, մոտ 20 մարտական ուղղաթիռ ու ինքնաթիռ, 50 տարբեր հակաօդային պաշտպանության և հատուկ ուժեր և այլն։
Զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով և կտևեն մինչև նոյեմբերի 17-ը։