Երեկ ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: