Մատչելիության հղումներ

Ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների «Դ!եմ եմ»-ի ակցիան տապալվեց


Ոստիկանները թույլ չեն տալիս «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին մոտենալ Ֆինանսների նախարարության շենքին, 12-ը նոյեմբերի, 2014թ․
Ոստիկանները թույլ չեն տալիս «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին մոտենալ Ֆինանսների նախարարության շենքին, 12-ը նոյեմբերի, 2014թ․

«Դ!եմ եմ»-ի ակցիան ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների տապալվեց. մի քանի տասնյակ իրավապահներ բոլոր կողմերից շրջափակեցին Ֆինանսների նախարարության շենքը՝ ցուցարարներին թույլ չտալով անգամ մայթն անցնել՝ գոնե նամակ փոխանցելու համար։

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել շենք շինություններ մուտքն ու ելքը։

«Դ!եմ եմ» շարժման անդամները վստահեցրին՝ ոստիկանությունը միտումնավոր է տապալել ակցիան։ Նրանք նաև նշեցին, որ 50-հոգանոց ակցիան ոչ մի վտանգ իրենից չէր ներկայացնում թե՛ Ֆինանսների նախարարության, թե՛ Կառավարության համար։

Սեպտեմբերի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարգադրել էր Ֆինանսների նախարարությանը գտնել այնպիսի լուծում, որ պետական բուհերում համատեղությամբ դասախոս աշխատող երիտասարդները կարողանան հրաժարվել պարտադիր սոցիալական վճարից, հակառակ դեպքում նրանք ստիպված են նաև իրենց հիմնական՝ մասնավոր աշխատավայրից վճարումներ կատարել։ Մինչև օրս խնդրին լուծում չի տրվել:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG