Հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում ռազմական շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի զինված ուժերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել նույն օրը Մոսկվայում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Հաղորդագրությունում նշվում է, որ զորահանդեսին կմասնակցեն ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները և զինտեխնիկան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը համատեղ զորահանդեսի մասին դեռևս հաղորդագրություն չի հրապարակել։