ԵԱՀԿ-ն «խորը մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում իր դիտորդների կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժեր արձանագրելու առնչությամբ:
Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ դիտորդները ականատես են եղել «ծանր զինտեխնիկայի և տանկերի շարասյուների տեղաշարժերի» ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում և մոտակայքում գտնվող Մակեևկայում:
Երեկ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Ռուսաստանը 32 տանկերից ու բեռնատարերից կազմված շարասյուն է ուղարկել՝ աջակցելու Ուկրաինայի անջատականներին: Ռուսաստանը հերքում է անջատականներին աջակցելու մասին մեղադրանքները: