Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Եղնիկ և Շղարշիկ գյուղերի բնակիչներին


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ Աբրահամյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG