Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին` Էդվարդ Նալբադյանը ասել է, որ Հայաստանը շնորհակալ է գագաթաժողով կազմակերպելու Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնության համար և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG