Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, հաղորդում է BBC-ն:
Ըստ բրիտանական լրատվամիջոցի՝ նամակում Օբաման մատնացույց է անում երկու երկրների հետաքրքրվածությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
The Wall Street Journal-ը, իր հերթին, հայտնում է, որ նամակում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու կոչ է արվում։ Այս հարցի շուրջ բանակցությունները, հիշեցնենք, նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի 24-ը։
BBC-ի աղբյուրը հաստատել է նամակի գոյությունը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել, իր խոսքով, նախագահի անձնական նամակագրությունը։
Սա Օբամայի՝ Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված թվով չորրորդ նամակն է։