Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղարաբաղ:
Հայաստանի գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ երկու նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: