Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածներից 7-ը ազատ են արձակվել


Այս պահի դրությամբ Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված 8 քաղաքացիներից 7-ը ազատ են արձակվել:

Հիշեցնենք, ժամեր առաջ Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էին ենթարկվել 8 քաղաքացիներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածը խախտելու համար, այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG