Լուգանսկի անջատականների հանրային տրիբունալը 50 րոպեանոց պայմանական դատավարության հետևանքով մահապատժի է դատապարտել մի զինվորականի: Ուկրաինական արդարադատության համակարգի ներկայացուցիչներն ու իրավապաշտպաններն անընդունելի են համարում հանրային տրիբունալի նման դատավճիռը:
Ուկրաինական կառավարության պաշտոնյաները հայտարարել են՝ տրիբունալի մասնակից-անջատականների արանքներում կա հանցակազմ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Հերաշենկոն ասել է՝ նման արտադատական լսումների մասնակիցները կպատժվեն որպես սպանության մեղսակիցներ:
«Որևէ մեկն իրավունք չունի պետական հաստատությունների գործը ստանձնել, որոնք պարտավոր են գործել օրենքի շրջանակներում: Եթե իրականում այդ քաղաքացու նկատմամբ մահապատիժ կիրառվի, դրան կհետևի սպանության համար հարուցված քրեական գործի քննությունը»,- հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականը:
Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում հոկտեմբերի վերջին տեղի էր ունեցել մի իրադարձության, որն անջատականները բնորոշել էին իբրև «Նովոռոսիայի առաջամարտիկների դատարան»: Երկու զինվորականի համարել էին «մեղավոր», մեկին «դատապարտել» մահապատժի։ Տրիբունալի ներկայացուցիչներն ասել են՝ «դատավճիռը» կիրականացվի մի քանի շաբաթից: