Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը և կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը և շարունակականությունը:

Ժանգ Վենկային, իր հերթին, արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝ նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարության» վրա:

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքից, քննարկել նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ և կարևորել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը», -ասված է Կառավարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG