Ուկրաինայի արևելքում ընթանում են ռուսամետ անջատականների վիճահարույց ընտրությունները։
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններն ընտրում են իրենց առաջնորդներին և, այսպես կոչված, «ժողովրդական խորհուրդներ» իրենց «ժողովրդական հանրապետությունների» համար։
Արևմուտքը անօրինական է համարում այս ընտրությունները։ Ուկրաինան, Միացյալ Նահանգները, Եվրամությունը, այլ արևմտյան պետություններ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել են, որ չեն ճանաչի այս ընտրությունները։
Ռուսաստանցի պաշտոնյաները, ընդհակառակը, հայտարարել են, որ կճանաչեն անջատականների ընտրությունները։
Չորս թեկնածու պայքարում է այսպես կոչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնի համար, երեքն էլ՝ Դոնեցկում։