Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարի․ Պատժվում եմ քաղաքացիական ակտիվության համար


Վարդգես Գասպարի․ Պատժվում եմ քաղաքացիական ակտիվության համար
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Վարդգես Գասպարիի դեմ այս պահին վարչական, քրեական ու քաղաքացիական դատարաններում 12 գործ կա:

Դատական հայցերի պատճառով արդեն մոտ 5 ամիս Գասպարիի երկու բանկային հաշիվներն ու բնակարանը արգելանքի տակ են։

Իր խնամակալության տակ անչափահաս և անառողջ երեխա ունեցող Գասպարին զրկված է ոչ միայն սեփական ֆինանսական միջոցները տնօրինելու, այլև ազատ տեղաշարժի իրավունքից: Սեպտեմբերից նրա նկատմամբ կիրառվել է նաև խափանման միջոց՝ ստորագրությամբ քաղաքից չհեռանալու պայմանով։

Գասպարին վստահ է, որ այս քայլերով իշխանությունները փորձում են լռեցնել իրեն․ - «Ես միանշանակ քաղաքական մարդ ինձ չեմ համարում: Ոչ թե նրա համար, որ ուզում եմ անշառ լինել: Ենթադրում եմ, որ ուղղակիորեն իմ քաղաքացիական ակտիվության համար պատժվում եմ»:

Իշխանությունների դեմ գրեթե ոչ մի ակցիա վերջին տարիներին առանց Գասպարիի չի անցնում․ նրան կարելի է տեսնել զոհված զինվորների մայրերի, պետության գերակա շահի պատճառով տներ կորցրած մարդկանց ու իրենց իրավունքների համար պայքարող այլոց կողքին։

Գասպարիի աշխատավայրի համակարգչում անգամ աղյուսակներ կան, որտեղ խնամքով նշում է բոլոր դատական նիստերի օրերը, ժամերը, դատավորների անուն-ազգանուններն ու նկարը, որ հանկարծ որևէ բան չշփոթի ու բաց չթողնի։

Դատավարություններից մեկի ժամանակ նա ոստիկաններին անվանել է հանցագործներ ու սրիկաներ։ Ոստիկանները սա իրենց պատիվն արատավորող վիրավորանք են համարել ու դիմել են քաղաքացիական դատարան։ Եթե այս գործով ակտիվիստը մեղավոր ճանաչվի, ստիպված կլինի վճարել 1 միլիոն դրամ՝ մոտ երեք հազար դոլար, ինչը վիրավորանքի համար նախատեսված առավելագույն փոխհատուցման չափն է։

Դատական վճիռ դեռ չկա, բանկային հաշիվները, սակայն, հուլիսից արդեն սառեցված են։

Փաստաբան Տիգրան Եգորյանը վստահ է՝ դատարանի այդ որոշումը իրավաչափ չէ․ - «Եթե կա անշարժ գույք, որի վրա արգելանք տարածելով կարելի է ապահովել հայցը, ապա որևէ անհրաժեշտություն չկա և հնարավոր չէ բերել այնպիսի իրավաչափ նպատակ, որը արդարացնի դրամական միջոցների արգելանքը»:

Մեկ այլ դատավարության ժամանակ Գասպարին բորբոքվել է և առանց դատավորի թույլտվության ելույթ է ունեցել, ինչի համար դատավորը միջնորդել է քրեական գործ հարուցել։ Այս գործով էլ դեռ դատարանի վճիռ չկա, սակայն մինչև ընթացող դատաքննության ավարտը Գասպարին զրկված է քաղաքից բացակայելու իրավունքից։

Գասպարին մինչև վերջրես փաստաբան չուներ: Ըստ նրա, ստացվում է՝ եթե ակտիվսիտ եմ, դժգոհ եմ պետական այրերի աշխատանքից, պետք է միլիոններ ծախսեմ փաստաբաններ վարձելու ու դատարաններում կռիվ տալու համար։ Տիգրան Եգորյանը վերջերս է դարձել նրա փաստաբանը՝ հասարակական հիմունքներով։

Գասպարիի դեմ տասից ավելի գործերն ուսումասիրելուց հետո եզրակացրել է՝ իշխանությունը չի հանդուրժում նրա քաղաքացիական ակտիվությունը և փորձում է ճնշում գործադրել հնարավոր բոլոր եղանակներով՝ «դրանով իսկ ցուցանելով մնացածին, որ այսպիսի ակտիվ քաղաքացիական կեցվածքը դատապարտելի է, և բոլորը ենթարկվելու են այսօրինակ ճնշումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG