Մատչելիության հղումներ

Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Կարեն Վարդանյանը Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի բացման ժամանակ, Դիլիջան, 31-ը հոկտեմբերի, 2014թ․
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Կարեն Վարդանյանը Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի բացման ժամանակ, Դիլիջան, 31-ը հոկտեմբերի, 2014թ․

Այսօր Դիլիջանում բացվել է ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որն այս տարի անցկացվում է «2018 թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին:

Բիզնես ինովացիոն երկրորդ ֆորումի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, մասնավորապես, հայտարարել է․ - «Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG