Մատչելիության հղումներ

Շվեդիան ճանաչեց Պաղեստինը որպես պետություն


Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալսթրեմ, արխիվ
Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալսթրեմ, արխիվ

Շվեդիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստինը որպես պետություն։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալսթրեմը այդ կապակցությամբ հայտարարել է, թե սա կարևոր քայլ է, որը վերահաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը։

Պաղեստինի պետությունը ճանաչելու իր մտադրության մասին Շվեդիան հայտարարել էր դեռ ամսվա սկզբին, իսկ Իսրայելը քննադատել էր և շտապողական որակել այդ որոշումը՝ պնդելով, որ դա կխոչընդոտի պաղեստինա - իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Շվեդիան առաջին խոշոր եվրոպական պետությունն է, որ ճանաչեց Պաղեստինը որպես պետություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG