Իրաքի բանակի և քուրդ զինյալների ջոկատները երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններից համատեղ ջանքերով ամիսներ մղած պայքարի արդյունքում վտարել են «Իսլամական պետություն» անվամբ կառույցի զինյալներին։
Շիա մահմեդականների ջոկատներն էլ մոլեռանդ իսլամիստներից գրավել են Ջուրֆ ալ-Սախար ավանը։
«Իսլամական պետությունը» վերջին օրերին կորցրել է ևս մի շարք ավաններ, ինչին նպաստել են ամերիկացիների առաջնորդած դաշինքի օդային գրոհները։