Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին մեղադրել է աշխարհում հակամարտությունները սրելու և միակողմանի դիկտատ սահմանելու մեջ։
Այդ մասին Պուտինն ասել է Սոչիում` Վալդայի միջազգային քննարկումների ակումբում։ Պուտինի խոսքերով, Միացյալ Նահանգները հիմա Իրաքում, Լիբիայում և Սիրիայում պայքարում է իր իսկ քաղաքականության արդյունքների դեմ։
Նա դատապարտել է Ուկրաինայի իրադարձությունների առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, ասելով, որ դրանց նպատակը` Ռուսաստանը մեկուսացնելն է, ինչի արդյունքում կտուժեն բոլորը։
«Մենք չենք դա սկսել»,- ասել է Պուտին՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը։