Կանադայի խորհրդարանում օրերս հնչած կրակոցներից հետո երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։
Անվտանգության ուժերի կողմից վերահսկվում են նաև խորհրդարանի, տարբեր քաղաքական ուժերի շենքերը։
Վարչապետը, հանդես գալով հայտարարությամբ, կատարվածը որակել է դաժան և անխիղճ վերաբերմունք Կանադայի հանդեպ։
«Մեզ չեն վախեցնի», - հայտարարել է Հարփերը։