Քոբանիում ռմբակոծման ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման «Կովկասի հարցերով պատասխանատու», ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը՝ իր 25-հոգանոց խմբի հետ:
Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծնունդով ադրբեջանական Թարթառ քաղաքից 50-ամյա Բադալովն Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի քաղաքական շարժման դերակատարներից էր: