Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Իրանում հանդիպել է Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին, ինչպես նաև՝ այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի և հայ համայնքի ներկայացուցիչները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ այսօր Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: