Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ փորձելով լուծում գտնել գազի հարցով պայմանավորված խնդիրներին։
Կողմերը քննարկում են ժամանակավոր համաձայնագրով Ուկրաինայի տարածքով Եվրոպայի գազամատակարարման պայմանները:
Նման համաձայնագրի բացակայությունը կարող է վտանգի տակ դնել Եվրամիության երկրների գազամատակարարման կայունությունը։
Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նրա ուկրաինացի գործընկեր Յուրի Պրոդանը և ԵՄ Էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերը: