Այսօր 83 տարեկան հասակում մահացել է իրանցի հայտնի կրոնական գործիչ, այաթոլլա Մոհամեդ Ռեզա Մահդավի Ղանին, ով զբաղեցնում էր հանրապետության Փորձագետների խորհրդի նախագահի պաշտոնը։
Այս խորհուրդը երկրի ղեկավարության համար հանձնարարականներ մշակող ազդեցիկ մարմին է ու օժտված է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին նշանակելու իրավունքով։
Իրանցի քաղաքական գործիչը հունիսին հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով, որից հետո հայտնվել է կոմայում։ Նրա մահվան կապակցությամբ Իրանում երկօրյա սուգ է հայտարարվել։