Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանը հաստատել է պաշտպանության և ներքին գործերի նախարարներին


Շաբաթներ շարունակված ձգձգումներից հետո Իրաքի խորհրդարանը վերջապես հաստատել է վարչապետ Հայդար ալ-Աբադիի առաջարկած թեկնածուներին երկրի պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում:

Ներքին գործերի նախարար է նշանակվել Մուհամմադ Սալիմ ալ-Ղաբբանը` շիա պատգամավոր Աբադիի «Օրենքի պետություն» դաշինքից: Աբադիի մեկ այլ կուսակից` Խալիդ ալ-Օբայդին նշանակվել է պաշտպանության նախարար:

Այս նշանակումները անչափ կարևոր են, քանի որ Իրաքը անվտանգության մեծ խնդիրներ ունի «Իսլամական պետության» զինյալների հարձակումների հետևանքով, մինչդեռ խորհրդարանը անցած ամիս մերժել էր վարչապետի առաջարկած թեկնածուներին` ձգձգելով նոր կառավարության, և որ ավելի կարևոր է` ուժային նախարարությունների կազմավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG