«Միացյալ Նահանգները շատ կոշտ երկխոսության մեջ են Բաքվի հետ», հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան` ընդգծելով, որ այդ երկխոսությունը վերաբերում է քաղաքացիական ակտիվիստների և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ` իշխանությունների ձեռնարկած ճնշումներին:
«Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» համատեղ հեռուստատեսային ծրագրին տված հարցազրույցում Մելիաին նշել է․ - «Մեր համոզմամբ երկարաժամկետ կայունության և բարգավաճման բանալին քաղաքացիների մասնակցությունն է հանրային կյանքին»: