Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարը USAID ներկայացուցչի հետ քննարկել է ջրի ազգային պաշարների հարցը


Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդին:

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ջրի ազգային պաշարների և մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդիրները: Նախարար Գրիգորյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ USAID-ի կողմից արդեն իսկ իրականացրած ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք լավագույն հիմքը կդառնան առաջիկա համագործակցության համար ևս:

Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման, ՀՀ 6 ջրավազանների կառավարման պլանների մշակման և ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերը:

Արամայիս Գրիգորյանն առաջ է քաշել նաև հիդրոմոնիթորինգի իրականացման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, ինչին ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG