Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն այսօր ընդգրկվել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկում։
Այս որոշման արդյունքում Կարմիր աղբյուրի բնակիչների համար 50 տոկոսով կզեղչվի հողի հարկի և ոռոգման ջրի դիմաց վճարվող գումարը։
Կառավարությունը նաև որոշել է համայնքին լրացուցիչ 3 մլն 257 հազար դրամ (մոտ 7 հազար 950 դոլար) հատկացնել։