Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG