Ամերիկյան Թեքսաս նահանգում էբոլա հիվանդության երրորդ դեպքն է գրանցվել՝ կրկին այն հիվանդանոցի բուժաշխատողի մոտ, որտեղ բուժվում էր էբոլայով հիվանդ ԱՄՆ ժամանած լիբերիացի Էրիք Դանքընը։
Թեքսասի առողջապահական ծառայությունների փոխանցմամբ՝ հիվանդին անմիջապես մեկուսացրել են։ Հստակեցվել է վերջին օրերին նրա հետ առնչություն ունեցած անձանց շրջանակը, և այժմ նրանք ևս գտնվում են բժիշկների հատուկ հսկողության տակ։
Դանքընը մահացավ հոկտեմբերի 8-ին։ Նրա մահից հետո վարակ հայտնաբերվեց նաև լիբերիացուն խնամող բուժքրոջ մոտ, որը ևս անմիջապես մեկուսացվեց: