Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորապես մտահոգում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայի Քոբանի քաղաքում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է աշխարհի 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է օդային հարձակումներ իրականացնել այս տարածքում:
«Իսլամական պետության» դեմ պայքարը երկար է տևելու», - ասել է Օբաման և շեշտել, որ ԱՄՆ-ի և աջակիցների նպատակն է ոչնչացնել խմբավորումը, որպեսզի այն այլևս սպառնալիք չդառնա աշխարհի որևէ կետում: