Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պետրո Պորոշենկոյի միջև:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են «Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը նպաստելու հնարավոր միջոցները»:
Երկու պետությունների ղեկավարները հաստատել են հոկտեմբերի 16-17-ը Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում մտքերի փոխանակությունը շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ գազի հարցով, ասված է Կրեմլի հաղորդագրությունում: