Հաջորդ տարի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի անցկացման համար Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեից նախատեսվում է ծախսել 1․3 միլիարդ մանաթ (ավելի քան 1․6 միլիարդ դոլար): Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած պետբյուջեի նախագիծը:
Առաջին Եվրոպական խաղերը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու են եկող տարվա հունիսին: