Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն


Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ստեղծվել է Փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն, որի նպատակն է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում համակարգել փաստաբանների խնդիրներն ու իրականացնել Պալատի մարզային քաղաքականությունը: Ներկայացուցչության նստավայր է սահմանվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:

Փաստաբանների պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պալատի նախագահի որոշմամբ Հյուսիսային ներկայացուցչության ղեկավար է նշանակվել փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG