Մատչելիության հղումներ

Բոսնիացիները նոր իշխանություններ են ընտրում


Հոկտեմբերի 12-ին բոսնիացիները ընտրում են 1992-95 թվականների պատերազմից հետո ստեղված կառավարման բարդ համակարգի մի շարք օղակները համալրելու հայտ ներկայացրած թեկնածուների: Նրանք, մասնավորապես, ընտրելու են երկրի ռոտացիոն կարգով կառավարող երեք նախագահներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինա պետության երկու ինքնավար մարմինների՝ Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության և Ռեպուբլիկա Սրպսկայի ղեկավարներին:

Ընտրություններին նախորդել են փետրվար ամսին տեղի ունեցած արյունալի բողոքի ակցիաները, որոնց առիթ էր դարձել երկրում տիրող կոռուպցիան և աղքատության մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG