Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող թուլացվել, քանի դեռ այլ երկրների զինուժն ու տեխնիկան չեն հեռացվել Ուկրաինայի տարածքից, չի վերականգնվել Ուկրաինայի ինքնիշխանությունը, ուկրաինական սահմանների վերահսկողությունը, և ազատ չեն արձակվել բոլոր պատանդները։