Թուրքիայի ավելի քան 20 քաղաքներում անկարգությունների հետևանքով զոհվել է 15 մարդ։
Անկարգություններին մասնակցում են Թուրքիայի քրդերը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները։
Այս ամենի պատճառը սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքում քրդերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև ընթացող մարտերն են։ Թուրքիայում ցուցարարները բողոքում են Անկարայի անգործությունից՝ պահանջելով միջամտել Քոբանիի դեպքերին։
Թուրքական իշխանությունները որոշ բնակավայրերում պարետային ժամ են սահմանել։