Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը՝ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհուրդը անցած շաբաթ օրը կայացած արտահերթ նիստում նախագահ է ընտրել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանին:

Մատենադարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նիստին խորհրդի 36 անդամներից ներկա էին 33–ը, նրանցից 32-ը կողմ են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը, որ ներկայացրել էին խորհրդի 10 անդամներ, մեկ քվե անվավեր է ճանաչվել:

Առաջադրման առթիվ իր ելույթում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ Վիգեն Սարգսյանը գործուն դերակատարություն է ունեցել համապետական և համազգային նշանակություն ունեցող գիտամշակութային մի շարք ծրագրերում և այժմ էլ համակարգում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները, ապա շարունակել է․ - «Նա միշտ մեր կողքին է եղել Մատենադարանի նորակերտման ընթացքում, արագորեն արձագանքել է մեր բոլոր խնդրանքներին և առաջարկներին, մեր կառավարման խորհրդի անդամ է և կարող է մեծ օգուտ բերել Մատենադարանի զարգացման ծրագրերին, որոնք գնալով բազմապատկվում և ծավալվում են։ Նա այն պետական այրերից է, որ լավ գիտի Մատենադարանի մեծ ներուժը, համազգային և համաշխարհային նշանակությունը»։

Ելույթներ են ունեցել Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Այնուհետև խոսք է խնդրել Վիգեն Սարգսյանը, որը հանգամանորեն անդրադարձել է Մատենադարանի ծրագրերին և զարգացման առաջնահերթություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG