Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաղորդում են, որ կողմերը պատրաստվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա վիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում սպասվող առաջիկա հանդիպման հարցը։