Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանում


Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում մայրաքաղաք Դուշանբեի մոտակայքում: Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի խոսնակը հայտարարել է, որ զորավարժությունները սկսվել են հոկտեմբերի 6-ին: Նրա խոսքով` ռուսական 201-րդ ռազմաբազայի ավելի քան հազար զինծառայողներ և 3 հազար միավոր զինտեխնիկա է ներգրավված «միջազգային ահաբեկիչների» հարձակումը կանխելու նպատակով անցկացվող վարժանքներին:

Տաջիկստանը սահմանակից է Աֆղանստանի հետ, և ռուս պաշտոնյաները անհանգստություն են հայտնել, որ Կենտրոնական Ասիայից Ռուսաստանին սպառնացող վտանգը կարող է մեծանալ, այն բանից հետո, երբ մինչև տարեվերջ Արևմտյան ուժերի մեծ մասը դուրս գա Աֆղանստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG