Ուզբեկստանի իրավապահ մարմինները ստիպված են միջոցներ ձեռնարկել, քանի որ «Ուզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու մասին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ հղելով անանուն աղբյուրի Տաշքենդի ուժային կառույցներում:
«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը, մեջբերելով «Իսլամական պետության» ղեկավարի հայտարարությունը, հոկտեմբերի 3-ին հայտնել է, որ Ուզբեկստանի անջատականները միանում են Սիրայում և Իրաքում գործող ահաբեկիչներին: