Մատչելիության հղումներ

«Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի» մրցույթ թուրքական համալսարանում


Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայկական ընտանիք, լուսանկարը՝ գերմանացի սպա Արմին Վեգների

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարարվել է «Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթ»: Արդյունքների հրապարակման համար ընտրվել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով «Ակոս»-ի հրապարակումը:

Կայքի փոխանցմամբ՝ մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, թե թուրքերը «գթասիրտ» են եղել, բայց հայերի «դավաճանության» հետևանքով վերջ է դրվել երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի հավատարմությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG