Մոնտեվիդեոյում տեղի ունեցավ Հայ ժողովրդի ցեղասպանության և Ժողովրդավարության հրապարակների՝ վերանորոգումից և արդիականացումից հետո բացման արարողությունը:
2005 թվականին բացված Հայ ժողովրդի ցեղասպանության հրապարակը փաստորեն միացավ Ժողովրդավարության հրապարակին և պահպանելով իր անունը՝ շարունակելու է հանդիսանալ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրականացված ցեղասպանության զոհ դարձած մեկևկես միլիոն հայերի հիշատակի նկատմամբ Մոնտեվիդեոյի իշխանությունների հարգանքի խորհրդանիշը:
Արարողության ընթացքում ելույթ ունեցավ Ուրուգվայի մայրաքաղաքի քաղաքապետ Անա Օլիվերան՝ ընդգծելով հայերի ներդրումը երկրի կյանքում: Նա նշել է նաև, որ այս իրադարձությունը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո