Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներից մեկը զոհվել է Դոնեցկ քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ նման դժբախտություն է տեղի ունեցել, և որ իրենք ճշտում են կատարվածը։