Մատչելիության հղումներ

Բարոզոն Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հարցում միակողմանի միջոցներ չձեռնարկել


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակում ընդգծել է, որ Եվրամիության և Ուկրաինայի առևտրի պայմանագրի դրույթները կարող են փոխել միայն Բրյուսելը կամ Կիևը, և այդ հարցում Մոսկվային որևէ իրավունք չի վերապահված։

Եվրամիությունը և Ուկրաինան սեպտեմբերին են վավերացրել Ասոցացման պայմանագրի մաս հանդիսացող ազատ առևտրի համաձայնագիրը, պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից, ինչը անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական շահերը հաշվի առնելու առումով։ Սակայն դրանից հետո Մոսկվան առաջարկել է եռակողմ նոր հանդիպումներ անցկացնել և լրամշակել համաձայնագիրը, սպառնալով հակառակ դեպքում փակել ռուսական շուկան ուկրաինական արտադրանքի համար։

Բարոզուն Պուտինին կոչ է արել միակողմանի միջոցներ չձեռնարկել, քանի որ այդ դեպքում Ուկրաինան և Եվրամիությունը կարող են վերանայել պայմանագրի գործողությունը հետաձգելու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG