Նորվեգացի Յենս Ստոլտենբերգն այսօրվանից ստանձնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները։
Նորվեգիայի նախկին վարչապետ, 55-ամյա Ստոլտենբերգը փոխարինում է դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Հյուսիսալտալնտյան դաշինքի 13-րդ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը «անընդունելի» է որակել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում։